Լիարժեք ընտանիքը պաշտպանում է շատ ու շատ հոգեբանական խնդիրներից

Այն երեխաներն, ովքեր մեծացել են ոչ լիարժեք ընտանիքներում երեք անգամ ավելի շատ են հակված հոգեբանական խնդիրների: Այս մասին վերջերս գրել էր The Telegraph պարբերականը՝ նշելով, որ իր տվյալները վերցված են 10.000 երեխայի շրջանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներից: Վիճակագրական տվյալներով ապացուցվել է, որ հարցմանը մասնակցած երեխաներից բոլոր նրանք, ովքեր մեծացել են երկու կենսաբանական ծնողների հետ, ավելի քիչ խնդիրներ ունեն հոգեհուզական ոլորտի հետ կապված:

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներն ընդգծում են, որ ակնհայտ է մեկ ծնողի հետ մեծացած երեխայի հոգեբանական ընկճվածության խնդիրը: Նրանք նախ ունեցել են ծնողների ամուսնալուծության սթրեսը, ապա լքվածության զգացողություն, որը երբեք չի անցնում:

Միակողմանի ծնողազուրկ կամ ոչ կենսաբանական ծնողների հետ ապրող երեխաներն ունեին գերակտիվություն և վարքային խնդիրներ: Նման երեխաներից յուրաքանչյուր հինգերորդը կռիվներ ՝ր հրահրում հասակակիցների հետ, ընկնում հիստերիայի մեջ: Ընդ որում, տղաներն առավել շատ խնդիրներ ունեն, քան աղջիկները: