Աչքերի լազերային կորեկցիա

Ներկայացնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Արտաշես Զիլֆյանը
Ո՞ր դեպքերում է ցուցված լազերային կորեկցիան և երբ է այն խնդրի լուծում լինում։
-Լազերային կորեկցիան այսօր աշխարհում ամենաշատ կատարվող վիրահատություններից մեկն է, և Հայաստանում տարեկան մոտ 1000 մարդ է դիմում լազերային կորեկցիայի։ Այն կիրառվում է աշխարհի բոլոր առաջատար բժշկական կենտրոններում ՝ հիմնականում կարճատեսությունը, հեռատեսությունն ու աստիգմատիզմը շտկելու նպատակով, և կարող է արդյունավետ լինել խնդրի ցանկացած փուլում։ Տեսողության լազերային կորեկցիան արդեն 30 տարի կիրառվում է բոլոր զարգացող և զարգացած երկրկներում և լայն ճանաչում է գտել ակնաբուժության ոլորտում իր բարձր արդյունավետության շնորհիվ։ Բոլոր այն պացիենտները, որոնք կրում են ակնոցներ և կոնտակտային լինզաներ, կարող են կատարել լազերային կորեկցիա և վերականգնել տեսողությունը գրեթե 10-15 րոպեի ըմթացքում։
-Արդյո՞ք կապ ունի խնդրի բարդության աստիճանը։


-Լազերային կորեկցիան ցուցված է մինչև -10 կարճատեսություն , մինչև -6-7 աստիգմատիզմ և մինչև -6-7 հեռատեսության դեպքում։ Հայաստանում ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնն առաջինն էր, որտեղ սկսեցինք կիրառել և արդեն 4 տարի է մեծ հաջողությամբ և բարձր արդյունավետությամբ կատարում ենք լազերային կորեկցիա շվեյցարական FEMTO — ALL LASIK surgery տեխնոլոգիայով։ Այս տեխնոլոգիան ընտրել են ՆԱՍԱ-ի աստղագնացների տեսողության կորեկցիայի համար։ Այն տարբերվում է նախկինում կատարվող միջամտություններից նրանով, որ վիրահատությունը կատարվում է առանց կտրվածքների և կիրառվում է երկու լազեր մեկի փոխարեն, այսինքն մեկ միջամտության ընթացքում կարող ենք շտկել միանգամից երկու աչքերի խնդիրները։
Որո՞նք են ժամանակակից լազերային կորեկցիայի հնարավորությունները։
-Արագ ապաքինում, գրեթե առանց բարդությունների կարճ հետվիրահատական շրջան։ Միջամտության հաջորդ օրվանից պացիենտը կարող է անցնել իր առօրյա կյանքին։ Այսօր լազերներն այնքան հստակ են, որ թույլ են տալիս այդ վիրահատությունը կատարել առանց աչքին դիպչելու, իսկ աչքն անզգայացնող կաթիլների շնորհիվ այն լիովին անցավ է։ Վիրահատությունից մոտ 20 րոպե անց պացիենտը կարող է տուն գնալ առանց վիրակապերի։
-Ինչպե՞ս է լազերը «ճանաչում» խնդիրը, չէ՞ որ կարճատեսությունն ու հեռատեսությունը տարբեր խնդիրներ են, իսկ մեթոդը նույնն է։
-Այս մեթոդի հիմքում ընկած է մեկ սկզբունք ՝ էքսիմերային լազերը որոշակի ալգորիթմով փոխում է եղջերաթաղանթի սֆերան։ Արդյունքում լույսը սկսում է կենտրոնանալ ցանցաթաղանթի մակերերսին, այլ ոչ թե մակերեսի առջև, ինչպես կարճատեսության դեպքում, և ցանցաթաղանթի ետևում՝ ինչպես հեռատեսության ժամանակ։


Ո՞ւմ է հակացուցված լազերային կորեկցիան։
-Լազերային կորեկցիան հակացուցված է աչքի այլ հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսիք են կեռատոկոնուսը, կատարակտան, գլաուկոման։ Այդ պատճառով է այն ցուցված հիմնականում երիտասարդ տարիքում, քանի դեռ չկան նման խնդիրներ։
Ո՞ր տարիքից կարելի է կատարել այս միջամտությունը։
— 18 տարեկանից։ Մինչ այդ տարիքը լազերային կորեկցիան կատարվում է միայն անհատական լուրջ դեպքերի և հստակ ցուցումների դեպքում։ Շատ երկրկներում, ինչպես նաև Հայստանում, լազերային կորեկցիան որոշ դեպքերում հասանելի է այսօր նաև երեխաներին, սակայն այն պետք է ճիշտ հաշվարկել , վերաստուգել և եթե կա ցուցում, օրինակ տարբեր աչքեր, երբ պացիենտը չի կարողանում կրել կոնտակտային լինզաներ, կամ ակնոց, ապա միակ ցուցումը լազերային կորեկցիան է։
Ե՞րբ և ո՞ր դեպքերում է հարկավոր կրկնել լազերային կորեկցիան։
-Այդ դեպքերը չնչին են՝ գրեթե 1 %։ Պատահում է, որ երբեմն կարճատեսների մոտ ռեգրես է նկատվում ։ Դա լինում է այն ժամանակ, երբ կարճատեսությունը կանգ չի առնում, և հարկ է լինում կրկին վիրաահատել։ Լինում են նաև դեպքեր, երբ աչքը խիստ ծանրաբեռբված է՝ օրինակ, մարդիկ ծանրություն են բարձրացնում, հետվիրահատական շրջանում ռեժիմը չեն պահպանում, սակայն դա հազվադեպ է պատահում։ Այսօր՝ տեխնոլոգիաների շնորհիվ, հնարավոր է դարձել չկրկնել միջամտությունը, ինչպես նախկինում, օրինակ, աստիգմատիզմի դեպքում։