Սպիներն այլևս խնդիր չեն

Մաշկը մի ամբողջական օրգան էորը թանկարժեք հագուստի պես պաշտանում է մարդու արժեքավոր մարմինը։ Պատկերացրեք այդ հագուստը մետաքսից է. նույնիսկ մի փոքր պատռվածքը շատ կաղավաղի նրա տեսքը։ Այսպիսին է նաև մաշկը. այրվածքի, պատահարի կամ մեկ այլ վնասվածքի հետևանքով (օրինակ` վիրահատություն) միշտ սպի է առաջանում։

Այսպիսով, սպին մաշկի խախտված ամբողջականության վերականգնման արդյունք է, և դրա առաջացման մեջ մեծ նշանակություն ունի վնասվածքի խորությունն ու չափը, ինչպես նաև տեղակայությունը, անձի սեռը, ժառանգականությունն ու տարիքը։Եթե սպին փոքր է ու բարակ կամ տեղակայված է չերևացող տեղում, առանձնապես խնդիր չէ։

Սակայն ուրիշ դեպքում սպին կարող է էսթետիկ կամ ֆունկցիոնալ խնդրի պատճառ հանդիսանալ, որը այն վերացնելու ցանկություն է առաջացնում։ Իրականում ոչ մի սպի հնարավոր չէ լիովին վերացնել, սակայն կարելի է փոխել դրա տեսքն ու չափը` դարձնելով այն էսթետիկորեն առավել ընդունելի։ Կան սպիները շտկելու տարբեր միջոցներ` վիրահատական, գլուկոկորտիկոիդների ներարկումներ, շտկում լազերի միջոցով և այլն։ Միջոցի ընտրությունը կախված է սպիի տեսակից։ Տեսակներն են.

  • Կելոիդ
  • հիպերտրոֆիկ
  • ատրոֆիկ (հետակնե)
  • նորմոտրոֆիկ (ստրիաներ)
  • սերտաճած, ձգող

Յուրաքանչյուր տեսակ առանձնակի մոտեցում է պահանջում, երբեմն էլ միջոցների համադրում։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանում համեմատաբար նոր կիրառվող միջոցը` սպիների լազերային շտկումը։ Այս միջոցի առավելությունն այն է, որ գործածելի է և արդյունավետ սպիների բոլոր տեսակների շտկման առումով։ Միջոցն անցավ է, ապաքինման կարճ ժամանակով (4 օր) և նկատելի փոփոխության արդյունքով առաջին իսկ անգամից։

Այսպիսով` Հայաստանում ևս սպիների առաջացրած բոլոր խնդիրները շտկելի են հմուտ և փորձառու մասնագետի կողմից։
Քրիստինա Գրիգորյան

Շենգավիթ ԲԿ-ի պլաստիկ, էսթետիկ վիրաբույժ