Vivi line. Գեղեցիկ և Առողջ … Քեզ

Ազատ ռադիկալները բացասական ներգործություն են ունենում օրգանիզմի բնականոն  կենսագործունեության վրա։ Արդյունքում հաճախ նկատվում է գերհոգնածություն,  գունատություն, էներգիայի պակաս, աշխատունակության նվազում, ինչն անդրադառնում է արտաքին տեսքի վրա։ Ազատ ռադիկալների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն է համարվում հակաօքսիդանտային պաշտպանությունը:

Vivi line-ը ունի 100 % բնական ծագում

Չի պարունակում՝

  • Գլյուտեն
  • Կոնսերվանտներ

Ներառում է բնական, բուսական հակաօքսիդանտների օպտիմալ համադրություն, ինչն ամրապնդում է օրգանիզմի պաշտպանական ուժերը:

Օքսիդատիվ սթրեսի նշաններն են՝

  • Հոգնածություն
  • Գլխացավ
  • Հիշողության վատթարացում
  • Ցավ հոդերում և մկաններում
  • Անհանգստություն
  • Մաշկի ծերացում
  • Կնճիռներ
  • Հոգնածություն աչքերում

Հակաօքսիդանտների ընդունումը հանդիսանում է ազատ ռադիկալների և օքսիդատիվ սթրեսի կանխարգելման միջոց։

Այս միացությունները ոչ լիարժեք մոլեկուլներին են փոխանցում իրենց էլեկտրոնները՝ չկորցնելով կայունությունն ու ակտիվությունը։

Հակաօքսիդանտները կենսաբանորեն ակտիվ միացություններ են, որոնք պարունակվում են բուսական սննդի մեջ։ Կանխում են  բջիջների ծերացումը, բարձրացնում  օրգանիզմի դիմադրողականությունն արտաքին միջավայրի ագրեսիվ ազդակների նկատմամբ, բարելավում մաշկի ընդհանուր վիճակը:

Օրգանիզմի պաշտպանական ուժերի ամրապնդումն ապահովվում է բնական նյութերի (ֆլավոնոիդների) համադրությամբ, որոնք ստացվել են այնպիսի դեղաբույսերից, հատապտուղներից և բանջարեղեններից, որ ներառված են Vivi line-ի բաղադրության մեջ։

Կիրառման եղանակը

Օգտագործել օրական 1-2 դեղապատիճ՝ ուտելու ընթացքում կամ ուտելուց անմիջապես հետո, ջրով կամ այլ ըմպելիքով: Vivi line -ի երկարաժամկետ կիրառումը թույլատրվում է:

 

ՀՀ-ում «Օլայնֆարմ» ԲԸ ներկայացուցչություն ԱՍ
Հասցե՝ Խորենացի 15

Հեռ.՝ +37410601616