«Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը

Սեպտեմբերի 23-ին կկայանա «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հերթական նիստը: Այն կկայանա «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի վիրաբուժական մասնաշենքի դահլիճում

ԾՐԱԳԻՐ
1. «Վիրաբուժական պրակտիկայում «Յուբիվակս» քսուկի կիրառումը» — Յուրի Պողոսյան, դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր, «Աստղիկ» ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ «Դիմածնոտային վիրաբուժության» ամբիոնի վարիչ:
2. «Ռինոֆիմա. Կլինիկական դեպք» — Աննա Պողոսյան, դիմածնոտային վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր, «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի Դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ:
3. «Ծնոտների ոսկրային արատների վերականգնումը աուտոգեն դենտինային փոխպատվաստանյութի կիրառմամբ» — Արթուր Խաչատրյան, դիմածնոտային վիրաբույժ «Արմենիա» ԲԿ, ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ:
4. «Առողջապահության Զարգացման եւ Հետազոտման Կենտրոն ՀԿ նպատակները եւ ծրագրերը» — Ինեսա Չիլինգարյան, MSc, MPH; «Առողջապահության Զարգացման եւ Հետազոտման Կենտրոն» ՀԿ հիմնադիր-նախագահ:
5. «Լրատվամիջոցների և բժշկական հանրության համագործակցության եզրերը» — Սաթենիկ Մկրտչյան, «Առողջություն» ամսագրի հիմնադիր:
6. Ասոցիացիայի ընթացիկ գործերի և հետագա գործունեության քննարկում: