Չկա կյանք, առանց…

Ջուրը մարդու կյանքի ու գոյության կարևորագույն նյութն է: Տիեզերքն ու Բնությունը, հետևաբար և շնչավորներս չենք կարող ապրել առանց ջրի: Այն մեր բաղադրության մեջ է: Սակայն պետք չէ կենտրոնանալ այս մտքի վրա և ամբողջ օրը հաշվարկել ու խմել ավելի քան 2 լիտր ջուր (ինչպես հաճախ է ասվում): Յուրաքանչյուր մարդուն անհրաժեշտ ջրի քանակն անհատական է: Ջրի պահանջը բավարարվում է օրգանիզմի ինքնակարգավորման ռեժիմներով՝ պետք է խմել, մինչև լիակատար հագենալը: Մեկի դեպքում դա կարող է օրական կես լիտրը չգերազանցել, ինչպես նաև՝ անցնել, օրինակ երեք լիտրը: Այնուամենայնիվ, կարևոր է մի քանի հիմնական կանոն պահպանել.

-առավոտը սկսել առնվազն մեկ բաժակ ջուր խմելով՝ անկախ եղանակից,
-մեկ բաժակ ջուր խմել ուտելուց կես ժամ առաջ,
-ևս մեկ բաժակ՝ ուտելուց երկու ժամ անց,
-ոչ թե անմիջապես քնելիս, այլ մեկ ժամ առաջ ջուր խմել:

Փոքրիկների ջրի ընդունումը պետք է սահմանափակել: Նրանց պետք է սովորեն ջուրը կում առ կում խմել:

Ջրի ճիշտ ընդունումն օգնում է նյութափոխանակության ակտիվությանը: Այն մարդիկ, ովքեր պահպանում են ջրի ընդունման ռեժիմը, սովորաբար չեն գանգատվում երիկամաքարային հիվանդություններից, ունեն հարթ մաշկ, քանի որ օրգանիզից հեշտությամբ են դուրս բերվում տոքսինները: Առատ ջուրը նպաստում է աղիների պատշաճ աշխատանքին: Խմելու ջուրը պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր, որոնք անհրաժեշտություն են օրգանիզմի համար, և լրացվել կարող են բացառապես ջրի միջոցով: Այն մարդիկ, ովքեր չափից շատ են ջուր խմում, հավանաբար, որևէ հիվանդություն ունեն, և ճիշտ կլինի անցնեն բժշկի խորհրդատվություն: Արտահայտված ծարավը վկայում է մեծամասամբ շաքարային դիաբետի մասին: