Շնչառական ուղիների հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումները

Ինչպես հայտնի է՝ շնչառական հիվանդությունները գլուխ են բարձրացնում  մծամասամբ փոփոխական եղանակներին: Չնայած` դրանց առաջացման պատճառները, ինչպես նաև` ընթացքը բազմազան են: Այս կապակցությամբ հերթական անգամ սեպտեմբերի 19-ին հայաստանյան բժիշկների համար կոնֆերանս էր կազմակերպել Օլայն Ֆարմ դեղագործական ընկերությունը:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկավ ներկայացուցչության ղեկավար Իննա Խաչիյանը` կարևորելով շնչառական համակարգի հիվանդությունների նկատմամբ պատշաճ մասնագիտական վերաբերմունքն ու բուժման ժամանակակից հնարավորությունները:

Հանդիպմանը դասախոսությամբ հանդես եկավ Բելառուսիայի հանրապետության Հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի Օտորինոլորինգոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ժաննա Ռոմանովան: Նա ներկայացրեց Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունները` մասնավորեցնելով դրանց տարածվածությունը, վարակման հնարավորությունները, ինչպես նաև բուժման արդի մոտեցումները:

«Սուր և խրոնիկ ռեսպիրատոր հիվանդությունների պաթոգենետիկ բուժում․ բուսական ծագում ունեցող դեղամիջոցների կիրառման ժամանակակից կլինիկական փորձը» ներկայացրեց  Բելառուսիայի հանրապետության Ֆտիզիատրիայի և պուլմոնոլգիայի ամբիոնի, Հոմելյան պետական բժշկական համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Դմիտրի Ռուզանովը:

Կոնֆերանսի ավարտին հայաստանյան, ինչպես նաև արտերկրից ժամանած մասնագետները հնարավորություն ունեցան միմյանց հետ` համադրելով նոր ու արդյունավետ մոտեցումները` փորձի հետ: