Գազարի հյութ

Գազարը բավական մատչելի վիտամինների աղբյուր է: Այն օգտակար է՝ շնորհիվ պարունակվող միկրոտարրերի ու հանքանյութերի: Այն պարունակում է C, E, PP, A վիտամիններ:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս գազար օգտագործել բոլոր տարիքներում: Հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է սննդակարգում բացառել քաղցրի ու արագ ածխաջրերի կիրառությունը, խորհուրդ է տրվում գազարի քերուկ շատ օգտագործել, այդ թվում՝ թխվածքների բաղադրությունում, թեյերի հետ:

Մեծ օգտակարությամբ է օժտված գազարի հյութը: Այն բարելավում է մաշկի առաձգականությունը: Գազարի հյու կարելի է հաճախ խմել, եթե առկա է մաշկային ցանկացած հիվանդություն: Նպաստում է մարսողությանը, նյութափոխանակության գործընթացներին: Խորհուրդ է տրվում գազարի հյութ խմել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո, դիետաների ընթացքում: Այն ունի օրգանիզմը թունանյութերից ազատող հատկություն, հետևաբար կարևոր է դրա կիրառությունը կազդուրման ընթացքում: Մանկական տարիքում թարմ քամված գազարի հյութը նպաստում է զարգացման գործընթացներին, օգնում է մտավոր աշխատանքին: