Ինձ ավելի լավ եմ զգում

Medi ինձ ավելի լավ եմ զգում՝ այս կարգախոսով ամբողջ աշխարհում գերմանական մեդի ընկերությունը հնարավորություն է ստեղծում միլիոնավոր մարդկանց համար առավել լավ կյանքի որակ ապահովել: Այս ընկերությունը համապատասխանում է բժշկական կոմպրեսիոն թերապիայի իրականացման, լավագույնս ապահովման բոլոր չափանիշներին: Դա են վկայում այն բոլոր հատկանիշներն ու առանձնահատկությունները, որոնց տիրապետում է ընկերությունը:

Medi-ն ստեղծվել է 20-րդ դարասկզբին Պաուզա քաղաքում

Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո  ընկերության ղեկավարները որոշում են կայացրել արտադրությունը տեղափոխել Բայրոոյթ քաղաք:

1920 թվականին այն հիմնվել է Albert Weihermüller և Berthold Voigtmann-ի կողմից: Ժամանակի ընթացքում ընդլայնվեց ընկերության արտադրությունը, ներառվեցին հոսպիտալային շարքը, ապա օրթոպեդիայի, այնուհետև պրոտեկտիկայի արտադրությունները: Զարգացմանը զուգահեռ կազմակերպությունը լուրջ քայլեր ձեռնարկեց հասնելու ԱՄՆ, ներկայացված լինելու զարգացած եվրոպական երկրներում, իր ներդրումն ունենալով անոթաբանության, օրթոպեդիայի, լիմֆոլոգիայի բուժական գործընթացներում:

Մեդի-ն ընտանեկան բիզնես էր: Այն նախապես ստեղծված էր որպես  փոքրիկ ձեռնարկություն, սակայն ժամանակի ընթացքում ներդրվեցին նորագույն տեխնոլոգիաներ, ներգրավվեց գիտական ու մարդկային հսկայական ներուժ՝ դառնալով անոթային ու ավշային, ինչպես նաև հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավմանը նպաստող կազմակերպություն: Մարդու կյանքի որակի բարձրացում՝ այս գաղափարախոսությունը ընկերության հիմնադիրների ու ղեկավարների գործունեության հիմնաքարն է: Սա ապացուցված ու իրականացվում է գիտականորեն:

Ներկայում Մեդին առաջատարն է՝ կոմպրեսիոն թերապիայի իրականացման տեանկյունից:

Որո՞նք են անոթների թուլության և հիվանդությունների նկատմամբ ընկալունակության պատճառները

  • Քիչ ֆիզիկական վարժություններ
  • Մշտապես կամ տևական նստած դիրք
  • Ժառանգական նախատրամադրվածություն
  • Հորմոններ, հղիություն, ծննդաբերություն
  • Ավելորդ քաշ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով  2012 թվականին 160.000 վիրահատական կամ թերապևտիկ միջամտության ենթարկված մարդուց 100.000-ի մոտ առաջացել է խորանիստ անոթի թրոմբ: Ընդ որում՝ 100.000-ից 60 հոգու մոտ դա ճակատագրական է եղել՝  թոքային զարկերակի էմբոլիան ավարտվել է լետալ ելքով:

Ավելի քան 25 տոկոս դեպքերում  թրոմբ և թրոմբոէմբոլիա առաջանում է ուղղակիորեն տարբեր վիրահատական միջամտությունների արդյունքում՝ անկախ դրա տևողությունից, հիվանդի անամնեզից: 5 տոկոս դեպքերը լետալ ավարտ են ունենում:

Երակային թրոմբոէմբոլիկ բարդությունների ռիսկը բարձր է օրթոպեդիկ և վնասվածքաբանական տարատեսակ միջամտությունների դեպքում: Ռիսկայնությունն ավելի քան 60 տոկոս է:

Նշված դեպքերում Ընդ որում՝ 24 տոկոսն ունի լետալ ելք:

Բուժումն իր մեջ ներառում է մի քանի հիմանկան բաղադրիչ, դրանք մեծամասամբ համադրելի են:

  • Պահպանողական բուժում
  • Բժշկական կոմպրեսիոն տրիկոտաժ
  • Վիրահատական բուժում
  • Վարիկոզ լայնացած երակների վիրահատական հեռացում
  • Սթրիփինգ
  • Միկրոֆլեբէկտոմիա
  • Դեղորայքային միջոցների ներառում
  •  Անհրաժեշտ լրացում

Պահպանողական բուժման կարևորագույն բաղադրիչը կոմպրեսիոն տրիկոտաժի կիրառությամբ բժշկական դոզավորված սեղմում ապահովող թերապիայի իրականացումն է:

Կոմպրեսիոն թերապիայի արդյունավետության հիմնական գործոնը կոմպրեսիոն տրիկոտաժի սեղմման ֆիզիոլոգիական բաշխումն է:

Սա աստիճանական՝ գրադիենտ ճնշման գաղափարն է, երբ սրունք-թաթային հատվածից մինչև ազդրի վերին երրորդ հատվածը սեղմման աստիճանը նվազում է՝ 100 տոկոսից հասնելով մինչև 40 տոկոսի: IB մակարդակում այն  համապատասխանում է 100 տոկոսի, ապա աստիճանաբար IC-ում նվազում է մինչև 70, IFmax՝ 50, ID max-40 տոկոսի է հասնում:

Անոթաբանության մեջ պահպանողական կոմպրեսիոն թերապիայի կարևորագույն նախապայմանը ճիշտ կոմպրեսիոն տրիկոտաժի դոզավորման ճիշտ ընտրությունն է: Բոլոր այն դեպքերում, երբ գուլպաները սխալ են ընտրված բժիշկը կանգնում է անոթների վնասման վտանգի առաջ: Դա կարող է լինել ինչպես էլաստիկ վիրակապերի դեպքում, երբ փաթաթվում է չափազանց ամուր:

Պետք է հիշել, որ ցանկացած ձիգ զուգագուլպա դեռևս կոմպրեսիոն տրիկոտաժ չէ: Բժշկական նշանակության կոմպրեսիոն տրիկոտաժը պետք է ունենա RAL GZ  արտադրական ստանդարտը: Սա ենթադրում է աստիճանական շնչում, ճնշման հավասարաչափ և ֆիզիոլոգիական բաշխում՝ սրունքթաթային հատվածում՝ 100 տոկոս մմսս, ազդրի վերին երրորդական հատվածում՝ նվազելով 70 տոկոսով: Միայն այս պարագայում է բուժումը նպատակային: Հակառակ դեպքում մենք վնասում ենք առանց այն էլ հիվանդ ու վնասված անոթները: