Հավկիթ. կարևոր մթերք մեր սննդակարգում

Սպիտակուցներից ամենահեշտ յուրացվողը համարվելու շնորհիվ այն թույլատրելի է միշտ և բոլորին: Չնայած , որ դիետոլոգները երբեմն հակամարտում են՝ երբ ու ինչ տեսքով հավկիթ ուտելը թույլատրել կամ սահմանափակել, միևնույն է, այն շարունակվում է ներառվել բոլոր տիպի՝ նիհարեցնող կամ կազդուրող սննդակարգերում:

Հավի ձուն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ: Ձվի սպիտակուցն ու դեղնուցը միանգամայն տարբեր կազմություններ ունեն: Ձուն պարունակում է ֆոլաթթու, բիոտին, խոլին, А, Е, D, В12, В3 վիտամիններ, կալիում, մագնիում, սելենիում, ֆոսֆոր, երկաթ, կալցիում: Իհարկե, այս նյութերից ոչ բոլորն են հեշտությամբ յուրացվում: Բոլոր այն դեպքերում, երբ օրգանիզմում նյութափոխանակության խնդիր կա, կամ հիվանդություններ, որոնք դժվարացնում են յուրացման գործընթացները, ճիշտ է հավկիթի կիրառության քանակի նվազեցումը:

Այսպիսով հավկիթ պետք է ուտել նվազագույնը շաբաթը մեկ-երկու անգամ: Ամեն օր կարելի է, եթե առողջ է լյարդը: Պետք է հնարավորինս խուսափել հում հավկիթից, քանի որ այն երբեմն կարող է որոշակի վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ:

Հավկիթի ամբողջականությունը խախտելուց առաջ այն պետք է տաք ջրով լվանալ: