Հետազոտել՝ կանխարգելելու լրջագույն բարդությունները

Հարցազրույց՝ գինեկոլոգ, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղորուխչյանի հետ:

Բժշկուհի Ղորուխչյան, որո՞նք են այն միջոցառումները, որ կարող են ապահովել կնոջ առողջությունը:

-Թեև բավական շատ է խոսվում այդ մասին, բայց ես չեմ հոգնում կրկնել, որ հիվանդությունների կանխարգելմանն ուղղորդված քայլերն ամենակարևորն են յուրաքանչյուր կնոջ կյանքում: Անկախ սեռական ակտիվությունից, պարտադիր է, որ  վեց ամիսը մեկ, կամ յուրաքանչյուր տարի կինը գինեկոլոգի խորհրդատվություն անցնի: Ներհեշտոցային կամ աբդոմինալ գերձայնային հետազոտությունը, ցուցումների դեպքում լաբորատոր հետազոտությունները և տարիքային PAP քսուքը կօգնեն հստակ ախտորոշում ստանալ, անհրաժեշտության դեպքում բուժման օպտիմալ սխեմա կազմել՝ ապահովագրելով կնոջը հեռակա բարդություններից:

 

-Պետք է նկատել, որ ցավոք կանխարգելման միջոցառումները երկրորդ պլան են մղվում՝ կանանց զբաղվածության պատճառով:

— Այո՛: Բայց ի՞նչն էամենաթանկը՝ առողջությունը և ժամանակը: Եվ հենց դա էլ մեզ պակասում է շատ հաճախ:

Այս ամենը հաշվի առնելով՝ ես մտածել ու իրականացնում եմ անհատական մոտեցում բոլոր այցելուների դեպքում: Համալիր հետազոտությունն իրականացվում է հատուկ գրանցման դեպքում, ինչը չափազանց հարմար է զբաղված կնոջ համար: Նրան հստակ ժամանակահատված է տրամադրվում, իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, խորհրդատվությունը:

Տտարիների փորձը թույլ է տալիս ստեղծված  պացիենտների բազայի հետ ճիշտ աշխատանք  կազմակերպել, գրանցել պացիենտին  վեց ամսվա կամ մեկ տարվա ընդմիջումով: Նույն կերպով իրականացվում են նաև շտապ խորհրդատվության դեպքերը: Այսինքն, կինը կարող է իրեն անհանգստացնող ամենաաննշան թվացող գանգատով դիմել, արագ կազմակերպվի նրա հետազոտման, բուժման նշանակման գործընթացը: Եվ ամենակարևորը՝ կանխարգելիչ այցը կարելի է պլանավորել տարեկան կտրվածքով:

-Բժշկուհի Ղորուխչյան, ինչպե՞ս եք ապահովում համալիր խորհրդատվության բաղադրիչները:

-Առաջին մասնագիտությամբ ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, այնուհետև գերձայնային հետազոտության հիմունքներն եմ ուսումնասիրել Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ ստանալով սոնոգրաֆիստի որակավորում: Սա ինձ այսօր թույլ է տալիս միացնել այս երկու մասնագիտությունները, իսկ ավելի հստակ՝  կանանց փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությունը դարձնել գինեկոլոգի խորհրդատվության մի կարևոր մասնիկ: Արդյունքում, իմ այցելուն  ստանում է գինեկոլոգիական խորհրդատվության  ողջ փաթեթը՝ առանց տարանջատման:  Այսպիսով մեծանում են  հնարավորությունները՝ ծավալուն և պրոդուկտիվ աշխատանք կազմակերպելու տեսանկյունից:

-Ի՞նչ ճանապարհ է անցնում կինը՝ Ձեզ մոտ գալով:

-Պետք է նշել, որ մեկ այցի ժամանակ յուրաքանչյուր պացիենտի մինչև մեկ ժամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավել ժամանակ է տրամադրվում: Այս ընթացքը հնարավորություն է տալիս առանց շտապողականության և հանգամանալից հավաքագրել անամնեստիկ տվյալներ, զրուցել պացիենտի հետ, կլինիկական զննում իրականացնել՝ համապատասխան նյութի վերցմամբ ուղեկցվող: Ապա անցնում ենք գերձայնային հետազոտության: Մեծագույն ինֆորմատիվություն ունի ներհեշտոցային հետազոտությունը: Իրականացվում է նաև աբդոմինալ հետազոտություն:

Հաջորդ այցին պացիենտին տրամադրվում են կատարված հետազոտությունների վերաբերյալ փասթաթղթերը՝ ներառյալ բուժման սխեման,  հետազոտման  պլանը, հաջորդ այցի ժամկետը և նպատակը:

Այսօր համացանցը ճանաչման լայն հնարավորություններ է ընձեռում, մեր հայրենակիցները հաճախ են Հայաստան այցը համատեղում բուժման գործընթացի հետ:

-Պետք է նշեմ, որ ես ևս աշխատում եմ արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հետ:  Անգամ եթե նրանք Հայաստան են գալիս կարճ ժամանակահատվածով, մենք կարողանում ենք չափազանց արագ կազմակերպել նրանց հետազոտությունները, էլեկտրոնային տարբերակով տրամադրել բոլոր արդյունքները, նշանակել բուժումը, և համացանցի միջոցով մշտապես կապի մեջ լինել՝ անհրաժեշտ խորհրդատվության տեսակետից: