«Ռեսոպրոֆ» ծրագիր Կանխարգելելու և բուժելու բացառիկ հնարավորություն

Ընդունված  է ամենատարբեր հիվանդությունների երիտասարդացման հիմնական պատճառը դիտարկել բժշկի չդիմելու սովորությունը:

Հասարակության մեջ առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանելու կարևորագույն գործոնն ու խթանը առողջապահական ապահովագրության ինստիտուտն է:

Կանխարգելե’ք առողջական խնդիրները մինչև  դրանց ի հայտ գալը: Կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակը առողջության ապահովագրությունն է, որի շրջանակներում քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել բուժզննություն և գտնվել հանրապետության լավագույն մասնագետների հսկողության ներքո:

Առողջության ապահովագրության «Ռեսոպրոֆ» ծրագրի մասին զրուցեցինք «ՌԵՍՈ» ԱՓԲԸ անձնական ապահովագրության կորպորատիվ վաճառքների բաժնի պետ ՝ Նաիրա Աբրահամյանի հետ:

-Ինչ է իրենից ներկայացնում «Ռեսոպրոֆ» ծրագիրը:

— «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության առողջության ապահովագրության «ՌԵՍՈՊՐՈՖ» ծրագիրը կամավոր բժշկական ապահովագրության բացառիկ առաջարկ է՝ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Մենք չենք սահմանափակվում միայն քաջ առողջություն մաղթելով, մենք առաջարկում ենք քաղաքակիրթ միջոց՝ պահպանելու և ամրապնդելու Ձեր առողջությունը:

-Ինչ է ներառում այն:

-Ամբուլատոր բժշկական օգնության տարեկան կանխարգելիչ հետազոտությունների շրջանակում ապահովագրված անձը տարեկան մեկ անգամ ՝ անկախ որևէ գանգատից և բժշկական ցուցում ունենալուց հնարավորություն ունի անցնել կանխարգելիչ բուժզննություն, հետևյալ ծավալով՝  ընդհանուր պրակտիկայի բժշկի (թերապևտ կամ մանկաբույժ), զննում և խորհրդատվություն, ուլտրաձայնային հետազոտություն՝ որովայնի և փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի,  էլեկտրասրտագրություն,  արյան և մեզի ընդհանուր քննություն,  ընդհանուր պրակտիկայի բժշկի ցուցմամբ՝ այլ նեղ մասնագետների խորհրդավտություններ: Ինչպես նաև՝ ամբուլատոր բժշկական օգնություն, անսահմանափակ բժշկական զննություն և խորհրդատվություններ, ամբուլատոր բժշկական օգնություն՝  կլինիկական, կենսաքիմիական, հորմոնալ, մանրէաբանական, բջջաբանական, օնկոմարկերներ և այլ, գերձայնային, էնդոսկոպիկ, ռենտգենաբանական, ֆունկցիոնալ, ճառագայթային-ախտորոշիչ հետազոտություններ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում «Սֆերա միջազգային բժշկությունը»:

— Այս  ծառայությունը հայկական շուկայում միջազգային բժշկական ապահովագրության բացառիկ ծրագիր է, որն ապահովում է արտասահմանում բարձրակարգ բժշկության հասանելիություն: Ծրագիրը մշակված է իսպանական «Sphera Global Gestión Médica Internacional S.L» ընկերության հետ համատեղ, որը մասնագիտացված է միջազգային բժշկության սպասարկման մեջ: Խորհրդատվությունն իրականացվում է «Sphera» ընկերության բժիշկների, արտասահմանյան գործընկեր կլինիկաների բժիշկների, ինչպես նաև իրենց ոլորտում ճանաչված միջազգային լիցենզավորում ունեցող բժիշկ-մասնագետների կողմից: Խորհրդատվությունն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն: Բժշկական փաստաթղթերի թարգմանությունը (միջազգայի բժիշկների եզրակացությունները) նույնպես իրականացվում է նշված լեզուներից ցանկացածով: Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես հեռախոսով, այնպես էլ ընկերության հատուկ ինտերնետ կապով, որն ունի հարմար և ինֆորմատիվ արտաքին տեսք:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ ինչպես առաջնային ախտորոշիչ- խորհրդատվական օգնություն, այնպես էլ երկրորդ կարծիքի ընձեռում ճանաչված բժիշկ մասնագետների կողմից, (նույնիսկ ծանր դեպքերի ժամանակ) Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ճիշտ կազմել բժշկական փաստաթղթերը, ընտրել մասնագիտացված բուժկենտրոն արտասահմանում, իրականացնել բժշկական խորհրդատվություն և ստանալ որակյալ եզրակացություն` հետագա բուժման խորհուրդներով: Ապահովագրված անձը, ստանալով եզրակացությունը կամ երկրորդ կարծիքի պատասխանը, հնարավորություն ունի դիմել մեր օգնությանը` արտասահմանյան կլինիկաներում բուժումը կազմակերպելու համար:

«ՀԱՐՑ ԲԺՇԿԻՆ» ծառայության շնորհիվ հեռահար կապի միջոցներով Ապահովագրված անձանց առողջական վիճակի վերաբերյալ անսահմանափակ քանակությամբ բժշկական խորհրդատվությունների տրամադրում և կողմնորոշում, այդ թվում (տարբեր պաթոլոգիաների,ախտորոշման թեստերի, հիվանդության պրոֆիլակտիկայի, ախտորոշման, բուժման մեթոդների, բժշկական եզրակացությունների և լաբորատոր հետազոտությունների վերծանում, հետազոտությունների նախապատրաստման և բժշկական միջամտությունների կոնսուլտացիա,հարցեր կապված հղիության, պատվաստումների, մանկաբուժության, պլաստիկ վիրահատությունների և այլնի հետ): Ծառայությունը մատուցվում է տվյալ ծածկույթի շրջանակներում Ապահովագրողի հետ համագործակցող կազմակերպության համապատասխան որակավորում ունեցող բժշկի կողմից` հայերեն լեզվով կազմված եզրակացության տեսքով:

-Ծրագրի շրջանակներում գործում է նաև երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն:

— «Երկրորդ բժշկական կարծիք» ծառայությունը ներառում է Ապահովագրական տարվա ընթացքում ցանկացած հիվանդության վերաբերյալ երկրորդ բժշկական կարծիքի տրամադրում, որով Ապահովագրված անձն արդեն ունի բժշկի առաջնային եզրակացություն/ախտորոշում: Ընդ որում, յուրաքանչյուր հիվանդության դեպքում ընձեռվում է կարծիքի տրամադրում միայն մեկ բուժ.հաստատության կողմից, որը նախատեսում է տվյալ հիվանդության ամբողջական վարում: Հիվանդությունների շարքին են դասվում նաև` ուռուցքաբանություն, ՁԻԱՀ, լյարդի ցիրոզ, հեպատիտ, սրտամկանի ինֆարկտ, ուղեղի կաթված, օրգանների փոխպատվասում, վերջույթների ռեպլանտացիա, սինդրոմներ և բնածին զարգացման արատներ, սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն և այլն: Սույն ծառայությունը, որը ներառում է` հիվանդության ախտորոշման, նշանակված բուժման կուրսի շուրջ խորհրդատվությունների և կապի հեռահար միջոցների օգտագործմամբ ախտորոշման տրամադրում, մատուցվում է Սֆերա ընկերության հետ համագործակցող միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ մատուցելու հավաստագիր ունեցող բուժ.հաստատությունների ցանկից Ապահովագրված անձի կողմից ընտրված տվյալ ոլորտի բժիշկ մասնագետների կողմից: Անհատական բժշկական եզրակացությունը խորհուրդներով հանդերձ տրվում է Ապահովագրված անձին հայերեն լեզվով` հեռախոսային կամ ինտերնետային կապի միջոցով: Երկրորդ բժշկական կարծիք Ծառայությունը մատուցվում է Պայմանագրի ուժի մեջ մտնելուց 30 օր սպասման ժամկետը լրանալուց հետո:

-Որո՞նք են ծրագրի առավելությունները:

— Պետք է նշել, որ սա ապահովագրական շուկայում բացառիկ ծրագիր է, որը նախատեսված է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց համար: Ապահովագրվել կարող են 1-85 տարեկան անհատները: Նախնական բուժզննություն չի իրականացվում: Ամբուլատոր ծածկույթով հատուցման ենթական են նաև առկա հիվանդությունները: Չհատուցվող գումար չի կիրառվում: