Սեքսապաթոլոգին դիմելու ժամանակը

Զրույց սեքսապաթոլոգ Արա Չարչյանի հետ

Սեքսապաթոլոգի դիմելու կուլտուրան որքանով է կարևոր ընտանիքի վերարտադրողականության տեսանկյունից:

Ժամանակակից հասարակությունում սաքսապաթոլոգին դիմելն աստիճանաբար առավել ակտուալ է դառնում: Աստիճանաբար ավելի շատերն են ճիշտ ընտրում իրենց անձնական, զուգընկերային ու բժշկական հիմնախնդիրների լուծման ուղղությունը: Ավելի շատ զույգեր են դիմում սեքսապաթոլոգի խորհրդատվություն ստանալու՝ հղիության ճիշտ պլանավորման, սեռական կյանքի, սեռական ակտի, ինչպես նաև բեղմնավորման ընթացքի վրա բացասաբար ներգործող բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման նպատակով: Սեքսապաթոլոգի պահանջվածությունը պատճառաբանվում է յուրաքանչյուր դեպքի ու այցելուի նկատմամբ միջդիսցիպլինար մոտեցման կիրառմամբ:

Որո՞նք են այն դեպքերը, երբ սեքսապաթոլոգի միջամտությունն անխուսափելի է:

-Նմանատիպ պատճառների շարքին պետք է դասել սեռական կյանքի հետ կապված ցանկացած դեպք՝ իր բոլոր դրսևորումներով, ինչպես նաև սեռական կյանք վարելու անկարողությունը, սեռական վարքային խանգարումները:

Սեքսոլոգիական խնդիրները ավելի շատ ֆիզիոլոգիական, թե հոգեբանության ոլորտում են:

-Բժշկական միջդիսցիպլինար մոտեցման պարագայում, որը ցուցաբերում է սեքսապաթոլոգը, այս երկու ուղղությունները ևս ներառված են:  Նմանատիպ օրինակները բազմաթիվ են, կարելի է դիտարկել ամենապարզը, երբ սեռական ցանկության բացակայությունը կարող է լինել ինչպես տեստոստերոնի ցածր մակարդակի հետևանք, այնպես էլ էրիկտիլ դիսֆունկցիայի հոգեբանական տեսակը:

Հասարակության, ինչպես նաև նեղ ընտանեկան կյանքում ի՞նչ մարտահրավեր է պարունակում սեքսոլոգիական խնդրով ապրելն ու բժշկին չդիմելը:

Հիմնական վտանգը սեռական կյանքի որոշակի ոլորտների վերաբերյալ հասարակության սխալ պատկերացումներն են: Դեպքերի մեծամասնությունում դրանք սեռական կյանքի վերաբերյալ տարրական գիտելիքների բացակայության արդյունք են: Մեծամասմբ դա պայմանավորված է ծնողների, ծանոթների, լրատվամիջոցների կողմից սխալ սեռական դաստիարակության արդյունք է: Շատ հաճախ նշված պատճառներով բազմաթիվ պաթոլոգիաներ տղամարդկանց կողմից կարող են դիտարկվել որպես հաջողություններ անկողնում, մինչդեռ դրանց հետևում լուրջ խնդիրներ կան: Հենց դրանք էլ ժամանակի ընթացքում հանգեցնում են բարդությունների, միևնույն ժամանակ, դեպքերի մեծամասնությունում բարոյաէթիկական նորմերի  հետևանքով շրջանցվում է դրանց գոյությունը: