Վիտիլիգո

Կան հիվանդություններ, որոնք իրենց արտահայտությունն են գտնում մեր մաշկի վրա: Ընդունված է ասել՝ մաշկը օրգանիզմի հայելին է: Վիտիլիգո՝ հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի վրա մաշկի գույնից նկատելիորեն բաց հետքերի՝ բծերի, լաքաների տեսքով:

  1. Վիտիլիգոյի բծերն ունեն մի շարք պատճառներ՝ նյարդաբանական, նյարդա- էնդոկրին, աուտոիմուն:
  2. Կարող են առաջանալ ցանկացած տարիքում՝ վաղ մանկական, դեռահասության, խոր ծերության:
  3. Ժամանակի ընթացքում կարող են փոխել իրենց ձևն ու տեսքը:
  4. Ժառանգականությունը չափազանց կարևոր գործոն է:
  5. Այս հատվածի մազերը ևս ճերմակում, գունաթափվում են:
  6. Սթրեսը վիտիլիգոն խթանող, ինչպես նաև հետագայում բուժման արդյունավետությունը վտանգող գործոն է:
  7. Վիտիլիգոյի վերջնական բուժումը դեռևս գտնված չէ: