Ֆուրասոլ

Լուծվող ֆուրագին

Մաքրում է ինֆեկցիայից

Բերանի խոռոչի և կոկորդի ողողման համար՝ օրվա մեջ 2-3 անգամ

Վերքերի մշակման համար՝ օրվա մեջ 1-2 անգամ

Փաթեթի պարունակությունը լուծել 200 մլ եռացված տաք ջրում

Լուծվող ֆուրագինը արդյունավետորեն ազդում է գրամ-դրական և գրամ-բացասական միկրոֆլորայի վրա, ինչպես նաև պաթոգեն ստաֆիլակոկերի և այլ բակտերիաների այնպիսի շտամների վրա, որոնք դիմացկուն են հակաբիոտիկների և այլ հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ: Ֆուրագինի նկատմամբ միկրոօրգանիզմների դիմադրողականությունը դանդաղ է զարգանում և չի հասնում բարձր մակարդակի: Նիտրոֆուրանները, այդ թվում՝ ֆուրագինը, ճնշում են միկրոօրգանիզմների ֆերմենտային համակարգերը, ինչպես նաև դանդաղեցնում են միկրոօրգանիզմների բջիջներում այլ կենսաքիմիական գործընթացներ, ինչը բերում է բակտերիաների բջիջների թաղանթի կամ ցիտոպլազմային մեմբրանի քայքայման:

Ֆուրասոլ® փոշին հակաբակտերիալ դեղամիջոց է, օգտագործվում է լուծույթի ձևով և նախատեսված է արտաքին օգտագործման համար, ցուցված է բորբոքումների, վարակված վերքերի, այրվածքների, բերանի խոռոչի և կոկորդի թարախային բորբոքման բուժման համար:

Հակաբիոտիկների կիրառության դեպքում նկատելի է սիներգիզմ:

Դեղամիջոցի կիրառության համար հակացուցում է կալիումի ֆուրազիդինի կամ առկա նյութերի նկատմամբ զգայունությունը, ալերգիկ դերմատիտը: Մինչև 4 տարեկան երեխաներին բերանի խոռոչի ողողման համար չի թույլատրվում կիրառել, քանի որ երեխաները դեռևս ողողումներ չեն կարող անել:

ՀՀ-ում «Օլայնֆարմ» ԲԸ ներկայացուցչություն ԱՍ
Հասցե՝ Խորենացի 15, հեռ.՝ +37410601616