deTox Կարևոր սկզբունքներ

Այս բառն այնքան ինտենսիվ կերպով է մտել մեր բառապաշար, որ կիրառում ենք՝ տեղի ու անտեղի: Ամբողջ համացանցը ողողված է դրա մասին տեղեկություններով՝ ճիշտ, սխալ, չափազանցված: Թվում է՝ այն սովորական և ունիվերսալ սննդակարգ է: Ուտել մի քանի հիմնական մթերք, բացառել հացամթերքն ու յուղոտ ուտելիքները: Մինչդեռ կան նրբություններ, որոնք  անհրաժեշտ են առողջ մնալու համար:

-Դետոքսը ոչ թե նիհարելու, այլ օրգանիզմն առողջացնելու միջոց է: Նիհարելը պարզապես հետևանք է:

-Երբեք չի կարելի մոնոդետոքս իրականացնել: Այսինքն ուտել միայն խաշված բանջարեղեն կամ միայն հում հյութեր: Դրանք պետք է ճշգրիտ կերպով համադրել: Մոնոդետոքսը օրգանիզմի թունավոր նյութերի ու միացությունների հետ զուգահեռ սպանում են նաև աղիների առողջ միկրոֆլորան: Սա արդեն իսկ վտանգավոր է:

-Դետոքսն արգելվում է հղիության, կրծքով կերակրման շրջանում գտնվողներին: Միևնույն ժամանակ՝ խորհուրդ է տրվում գրագետ դետոքս իրականացնել՝ հղիության պլանավորումից առաջ՝ թե կանանց, թե տղամարդկանց:

-Դեղորայքային տևական բուժում, որոշ դեպքերում նաև քիմիաթերապիա ստացած անձանց և ցուցված է գրագետ դետոքս՝ նպաստելու դեղորայքային մնացուկների արագ հեռացմանը:

-Կարևորրը դետոքս ճիշտ սկսելն ու ավարտելն է՝ չի կարելի դա անել միանգամից: Աստիճանական մոտեցումն ու ընտրված սննդակարգը չափազանց կարևոր են:

-Դետոքսը դեռևս «սովամահություն» չէ: