«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչություն

«Richter Gedeon» ԲԲԸ – հունգարական կառավարմամբ տարածաշրջանային բազմազգ դեղագործական ընկերություն է Կենտրոնական և Արևեյան Եվրոպայում: Ընկերությունը իր մայր հիմնարկության և չորս երկրներում տեղակայված դուստր ընկերությունների հետ միասին հանդիսանում է տարածաշրջանի դեղագործական արդյունաբերությունը սահմանող ներկայացուցիչ: Շուկայական ցանցի միջոցով ընկերության արտադրանքը հասնում է աշխարհի հարյուր երկրների բնակիչներին:

rg_logo

Richter Gedeon-ը համադրում է հունգարական դեղագործության դարավոր ավանդույթները ժամանակակից հոսքագծերի բարձրագույն որակի հետ: Իր նպատակն է` բնակչության բուժման համար տրամադրել առաջատար դեղորայք մատչելի գներով և իր գործունեությամբ նպաստել հունգարական տնտեսության զարգացմանը, երկրի մրցունակության բարձրացմանը:

Բացի այդ, Ընկերության հաջողության գաղտնիքը կայանում է հարյուրամյակների ընթացքում ձեռք բերված փորձի, անգնահատելի մասնագիտական վարպետության մեջ: Հիմնադիր դեղագործ Գեդեոն Ռիխտերը դեղամիջոցների արտադրման արտոնագիրը ստացել է 1901թ.: Նա նաև կառուցեց մեր երկրում առաջին դեղագործական գործարանը, ինչը այն ժամանակներում հանդիսացավ նշանավոր տեխնիկական նվաճում: Այսօր Richter Gedeon-ը ոչ միայն պահպանել է իր դիրքերը հայրենական շուկայնում, այլ դարձել է տարածաշրջանային բազմազգ դեղագործական ընկերություն Կենտրանական և Արևեյան Եվրոպայում, ամրապնդելով իր նշանակությունը ԱՊՀ երկրների շուկաներում, Եվրոմիությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Richter-ը միակ ընկերությունն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որն ունի 5 մայրցամաքներով տարածված շուկաների ցանց: Այսպիսով իր արտադրանքը առաքվում է աշխարհի գրեթե հարյուր երկրներ: Ընկերությունը գտնվում է 30 երկրներում ընդամենը չորս արտադրական կետերի, 30 ներկայացուցչությունների, ինչպես նաև 14 առևտրային դուստր հիմնարկությունների և մեծածախ առևտրի հիմնարկների միջոցով:

Օրիգինալ մոլեկուլների մշակումը և շարունակական նորարարական գործունեությունը հանդիսանում են Ընկերության ռազմավարության որոշիչ մասը հիմնադրման 1901թ-ից: Ներկայումս, ունենալով հետազոտական բազա, որտեղ ներգրավված է 800 հոգի, Richter-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենանշանավոր դեղագործական հետազոտական կենտրոնը:

Օրիգինալ մոլեկուլների հետազոտության հետ մեկտեղ Richter-ը զբաղվում է գեներիկական դեղամիջոցների մշակմամբ, ինչպես նաև քիմիական մեթոդների կատարելագործմամբ: Ընկերության գործունեությունը օրիգինալ հետազոտությունների ոլորտում կենտրոնացած է բացառապես կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների արդյունավետ բուժման համար դեղամիջոցների բացահայտման և մշակման վրա: Հատկապես կենտրոնացած է այն մոլեկուլների վրա, որոնք արդյունավետ բուժում են քրոնիկ հիվանդությունները, շիզոֆրենիաները, նյարդային խանգարումները: Հունգարական արտարողների շրջանում, ինչպես նաև տարածաշրջանում, Richter-ն ամենաշատն է ծախսում մշակումների և հետազոտությունների վրա` տարեկան եկամուտներրի միջինը 8%, իսկ 2006թ. գրեթե 14 միլիարդ ֆորինտ:

Որպես նշանավոր նորարարական գործունեության ճանաչում 1996թ. Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպությունը (WIPO) Richter—ին պարգևատրել է ոսկե մեդալով պատենտների հայտերի ամենաակտիվ ներկայացման համար, 1995, 1996, 2001 և 2005 թվականներին Հունգարիայի Նորարարական Միությունը նորարարական մրցանակ է հանձնել արդյունավետ նյութերի մշակման համար, իսկ 2003 և 2006 թվականներին Ընկերությունը շահել է Մեծ Նորարարական Մրցանակը, ինչպես նաև 2006թ. Richter-ի հիպոտենզիվ դեղամիջոցը ճանաչվել է “Տարվա դեղամիջոց”:

Richter-ն աջակցում է այն բանին, որպեսզի տաղանդավոր երիտասարդությունը ոչ միայն աշխատի Ընկերությունում, այլ նաև երկրում, համալսարանական և ակադեմիական հետազոտական կենտրոններում:

Հունգարիայում առաջատար համալսարանների ամբիոնների և ակադեմիական հետազոտական ինստիտուտների հետ համատեղ տարվում է հետազոտությունների ընդհանուր ծրագիր:

Ընկերությունը հավատարիմ է ինչպես անմիջապես շրջակա միջավայրի, այնպես էլ առավել լայն հասարակության նկատմամբ: Մի կողմից, բուժում է իր արտադրանքի միջոցով, հետազոտական գործունեությամբ աշխատում է նպաստել հասնել արդյունքների թերապիայի առավել քիչ ուսումնասիրված բնագավառում, մյուս կողմից իր պարտքն է համարում հնարավորինս աջակցել ընդհանուր նպատակներին իր սոցիալ-հասարակական ծրագրերով: Ընկերությունը համոզմունք ունի, որ իր վրա պետք է վերցնի պարտավորությունները այն բնագավառներում, որոնք կապված են իր գործունեության հետ` Ընկերությունը հանդիսանում է հունգարական կրթության և առողջապահության մշտական հովանավոր: