Պոլֆարմա ընկերություն Մարդիկ հոգում են մարդկանց համար

«Պոլֆարման» դեղամիջոցներ և դեղաբանական ակտիվ նյութեր արտադրող լեհական ամենախոշոր ընկերությունն է: Հիմնադրվել է 1935 թվականին, 2000 թվականին սեփականաշնորհվել է բացառապես լեհական կապիտալով: Ներկայում «Պոլֆարման»  միջազգային մասշտաբի դեղագործական ընկերություն է, որն առաջատար դիրքեր ունի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Այն շուրջ 7500 աշխատակից ունի Լեհաստանում և միջազգային շուկաներում:

polpharma-building

«Պոլֆարմա Գրուպի» տեսականին ներառում է ավելի քան 600 դեղամիջոց, առաջիկայում սպասվում է համալրում շուրջ 400 դեղերով: Ընկերութոյւնն արտադրում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի լայն տեսականի, ինչպես նաև դեղամիջոցներ, որոնք կիրառվում են ստացիոնար հիվանդներին բուժելիս:  Կազմակերպությունը մասնագիտացած է սրտաբանական, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվող դեղերի արտադրությունում:

Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը «Պոլֆարմայի» արտադրանքի զգալի մասն են կազմում:  Ներկայում կազմակերպությունը, նոր ռազմավարություն իրականացնելով, շուկա է բաց թողնում բիոդեղամիջոցներ՝ ի շնորհիվ գործընկեր և սեփական հետազոտական կենտրոնների հայտնագործությունների և ուսումնասիրությունների, ինչպես նաև կենսաբանական դեղամիջոցների արտադրության գործարանների:

«Պոլֆարմայի» արտադրությունը կազմակերպվում և իրականացվում է ԵՄ Պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից գործարաններում:  Ընկերությունն օգտագործում է նորագույն տեխոլոգիաներ՝ ապահովելու աշխատակիցների, նյութերի, շրջակա միջավայրի անվտանգությունը: «Պոլֆարման» մշտապես ներդնում է նոր որոշումներ ու մոտեցումներ՝ պացիենտների արդյունավետ բուժում իրականացնելու համար: Իր գործունեության բոլոր ուղղություններում ընկերությունը նորարարական մտահղացումներով է հանդես գալիս:

polpharma-biologics-5

Ընկերության կարգախոսն է՝ «Մարդիկ հոգում են մարդկանց համար»: Ընկերության գործունեության կարևորագույն բաղադրիչը սոցիալական պատասխանատվությունն է, որն իրագործվում է բազմաթիվ սոցիալական, կրթական ծրագրերի միջոցով: