HI Medical Center Պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Green Way տուրիստական ընկերություն

Իսրայելի առողջապահական տուրիզմը բազմաշերտ համակարգ է: Ամեն տարի հազարավոր հիվանդներ են գալիս այստեղ  բուժվելու, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ  հենց Իսրայելում են լավագույն նորարարական կլինիկաներն ու ախտորոշման հարավորությունները: Այս երկրում յուրաքանչյուր հիվանդի ցուցաբերվում է առանձնահատուկ սպասարկում ու մոտեցում: Գործում է խիստ գաղտնիություն: Այստեղ բժիշկները խոսում են ռուսերեն, ինչը հոգեբանական տեսանկյունից ևս հարմար է ԱՊՀ երկրների բնակչության համար: Ամանակարևորը, ԱՄՆ-ի կամ Եվրոպայի համարժեք կլինիկաների համեմատ այստեղ բուժումը նկատելիորեն մատչելի է:

исраел

Hi Medical բժշկական կենտրոնը տարիներ շարունակ հաջողությամբ իրականացնում է հիվանդների հետազոտություն և բուժում՝ հատկապես ԱՊՀ  երկրներց: Նախ ապագա հիվանդի հետ բանակցություններ են վարվում, որի նպատակը հիվանդին հստակորեն ներկայացնելն է, թե ինչ վերջնական արդյունքներ կարելի է սպասել բուժումից հետո: Գլխավոր նպատակը մարդկանց չմոլորեցնելն է, ինչն էլ հարավորություն է տալիս պացիենտին կողմնորոշվել կլինիկայի ընտրության հարցում: Այնուհետև ձևակերպվում են փաստաթղթերը՝ ռուսերենով , անգլերենով կամ եբրայերենով, հաշվարկվում է բուժման արժեքը, Իսրայելում մնալու հնարավոր ժամկետները: Բուժումից հետո կապ է  պաշտպանվում հիվանդի և բուժող բժշկի միջև:

«Ասսուտա» կլինիկան ամենամեծ մասնավոր բժշկական կենտրոններից մեկն է, հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Այստեղ իրականացվում են գիտական ուսումնասիրություններ, որոնք հետագայում տարածվում են ամբողջ աշխարհում՝ ամբողջ աշխարհում փրկելով հազարավոր մարդկանց կյանքեր: Այս կենտրոնի բժիշկներն ու գիտնականները բազմաթիվ նորարար մեթոդեր են հեղինակել:

«Իխիլով» կլինիկան Թել Ավիվում զբաղեցնում է 150 000 քառակուսի մետր տարածք , այստեղ 1300 բժիշկ է աշխատում: Այն ամենահայտնի ու դրական արդյունքներով բժշկական կենտրոններից մեկն է, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր հիվանդներ են բուժվում՝ ամբողջ աշխարհից:

«Շիբա» հիվանդանոցը ամենամեծն է տարածաշրջանում, որի կազմի մեջ են մտնում Ստրաբանության, Գենետիկայի, Արհեստական բեղմնավորման,  Արյունաբանության և Երեխայի զարգացման ինստիտուտները, Այրվածքաբանության, Ախտորոշիչ, Ճառագայթաբանության և ռադիովիրաբուժության կենտրոնները:

Hi Medical բժշկական կենտրոնը լիցենզավորված կազմակերպություն է, որը մասնագիտացված է նաև այլ բժշկական կենտրոններում ախտորոշում ու բուժում կազմակերպելու և իրականացնելու գործում:

Հասցե Նալբանդյան 5 ,  3-րդ հարկ,  34-35 սենյակներ

Հեռ. +374 94 344 444, 96 388 300, 60 460 307

www.greenway.am, info@greenway.am

new_green_logo